Անորակ դեղի շրջանառությունը Հայաստանում դադարեցվել է

Հայաստան 08.02.2019   11:30   99

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ, բլիստերում-(20/2x10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ:

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսով են, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ, իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակով` 95մգ/դհ-ի փոխարեն 86.3 մգ/դհ-84.67մգ/դհ է:

Առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 205-Ա հրամանով հանձնարարվել է դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ դադարեցնել «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության արտադրության «ԿԱՐԴԻՈ-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում-(20/2X10/)» դեղի վերոնշյալ սերիաների շրջանառությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դեղագործական ընկերությանը հանձնարարվել է ապահովել նշված սերիաների դեղերի հետհավաքի կազմակերպումը: 

Տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ «Կարդիո-ԱՍ» դեղի նշված սերիաների ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         տեսչական մարմին, Կարդիո-ԱՍ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon