ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցը «Թավշյա հեղափոխության» մասին

Աշխարհ 13.03.2019   21:20   142

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը, հայտարարվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից հրապարակված «2018թ Մարդու իրավունքների» միջազգային զեկույցում:

«Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին եւ մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների արդյունքում, որոնք այնուհետեւ կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցան առաջին իրական մրցակցային ընտրությունները», – ասված է ԱՄՆ-ի Պետրարտուղարության զեկույցում:

Զեկույցի համաձայն. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում այդ ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը ստացել է ձայների 70 տոկոսից ավելին՝ ստանալով խորհրդարանում տեղերի գերիշխող մեծամասնությունը: Համաձայն ԵԱՀԿ-ի հովանու տակ գործող միջազգային դիտորդների դեկտեմբերի 10-ի զեկույցի, խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հիմնարար ազատությունների համապատասխան եւ ստացել են լայն հասարակության վստահությունը: Ռազմական ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն լիարժեք պահպանվել է»:

2018 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, «Թավշյա հեղափոխություն», Պետքարտուղարություն, զեկույց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon