Ալիև. «Ուժն է ծնում իրավունք»

Արցախ 13.02.2019   21:00   79

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ:

«Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում», - ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Ալիևն ասել է՝ հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ոչ Ադրբեջանի, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», - ասել է Իլհամ Ալիևը:

Պնդելով, թե Բաքուն առավելություն ունի և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում, Ադրբեջանի առաջնորդն ասել է․ 

«Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»: «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», - հավելել է Ալիևը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում խոսել է ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon