ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին

Հայաստան 12.04.2019   21:00   127

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «ՀՀ ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողով ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«2017-ի մարտից Հայաստանը հանդիսանում է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիրը: Դա միջազգային կազմակերպություն է, և մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի փաթեթը կարգավորում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը։ Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,-նշեց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ, մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվում են սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, իսկ որպես պատասխանատվության միջոց սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է  տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրանցվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել է նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու ու գրանցման մեջ փոփոխություն կատարելու ժամկետները:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, «Ընդերքի մասին» օրենսգրք, հանքեր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon