AFP. Չինաստանը պատրաստ է արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում առաջ անցնել ԱՄՆ-ից

Մամուլ 14.03.2019   08:05   70

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Չինաստանը կարևոր տեխնոլոգիաների ակադեմիական ակտիվ հետազոտությունների շնորհիվ պատրաստ է արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում առաջ անցնել ԱՄՆ-ից։ Այս մասին ասվում է Ալենի ինստիտուտի զեկույցում՝ հայտնում է Agence France-Presse-ը։

Վերլուծության համաձայն, Չինաստանը արհեստական ինտելեկտի մասին աշխատանքների հրատարակմամբ արդեն առաջ է անցել ԱՄՆ-ից, թեև դրանցից շատերը համարվել են «միջին» կամ «անորակ»։

Ստացված տվյալներն ընդգծում են Վաշինգտոնի և Սիլիկոնյան հարթավայրի մտահոգություններն այն մասին, որ Չինաստանը տեխնոլոգիաների կարևոր ոլորտներում, ինչպիսին են ինքնավար տրանսպորտային միջոցները, վիրտուալ իրականությունը և հինգերորդ սերնդի անլար ցանցերը, առաջ է անցել ԱՄՆ-ից։

Ալենի ինստիտուտի հետազոտողներ Ֆիլդ Քեդին և Օրեն Էցիոնին ասում են, որ Չինաստանում արհեստական ինտելեկտի մեջ ներդրումները սկսվել են ավելի քան տասը տարի առաջ, այսինքն շատ ավելի վաղ, քան Պեկինը 2017թ․ կհայատարարեր, որ պատրաստվում է մինչև 2030թ․ այդ ոլորտում առաջատար լինել։

Նրանք հավելել են, որ միգրացիան խստացնող ամերիկյան միջոցառումները կարող են բարդացնել ԱՄՆ-ի խնդիրը։ «ԱՄՆ-ի վերջին գործողությունները, որոնք խոչընդոտում են արտասահմանցի ուսանողներ և գիտնականներ հավաքագրելուն և պահելուն, խորացնում են ԱԻ հետազոտություններում Չինաստանի գերազանցության միտումները»,- գրում են նրանք։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Չինաստան, արհեստական ինտելեկտ, Agence France-Presse, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon