AFP. Անկարան փորձում է արդարանալ Էրդողանի մեկնաբանությունների համար

Մամուլ 21.03.2019   09:16   49

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անկարան արդարանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունների համար, որոնք Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ հարաբերություններում լարվածության պատճառ են դարձել։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆահրետին Ալթունը հայտարարել է, որ Էրդողանի խոսքերը հանվել են համատեքստից՝ հայտնում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ Էրդողանը զայրացրել էր Ավստրալիային, երբ հայտարարել էր, թե «հակամուսուլմանական ավստրալիացիները» կուղարկվեն նորից գերեզմաններ, ինչպես նրանց պապերը Գալիպոլիի ճակատամարտում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ ավելի քան 8000 ավստրալիացի էր զոհվել թուրք զորքերի դեմ պայքարում։

Բացի այդ, Էրդողանը ակտիվորեն չարաշահել է Նոր Զելանդիայի ողբերգությունը, երբ մզկիթների վրա հարձակման հետևանքով 50 մարդ էր զոհվել։ Հրաձիգը Ավստրալիայի քաղաքացի էր։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Էրդողանի մեկնաբանություններն անվանել է «ցնորամիտ» և «ծայրահեղ վիրավորական»՝ նախազգուշացնելով, որ կդիտարկի երկու երկրների միջև հարաբերությունների «բոլոր տարբերակները»։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Agence France-Presse, Ռեջեփ Թայիփ Էրդողան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon