ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության նիստի օրակարգից հարց հանվեց

Քաղաքական 10.05.2019   15:30   87

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը: 

Այս հարցը հանելու առաջարկ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս որոշումը չի ուղարկվել մեզ ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են, և պարունակելու են մեր երկրի գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաև ամենակարևոր կոորդինատները, և պարզ չէ, թե այդ տեղեկությունները մենք ինչպես ենք պաշտպանելու, ինչպես նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը: Առաջարկում եմ հարցը հանել կառավարության նիստի օրակարգից, խորը քննարկումներից հետո նորից ընդգրկել»,- ասաց Վանեցյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ հարցով ոչ թե համակարգի ստեղծումն է քննարկվում, այլ հայեցակարգը:

«Մինչև համակարգի ստեղծելը նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, և ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել»,- նշեց Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետ սահմանեց, որի ընթացքում կարգադրեց պարզաբանել բաց մնացած բոլոր հարցերը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սարհատ Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon