1916-ի փետրվարի 9-ին ընդունվեց ԱՄՆ Սենատի թիվ 12 որոշումը՝ ի նպաստ Ցեղասպանությունից փրկվածների

Աշխարհ 09.02.2019   14:00   59

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

915 թվականին հայ քաղաքական և հասարակական գործիչ Վահան Քարդաշյանը հիմնում է Հայաստանի անկախությանը նպաստող Ամերիկյան կոմիտե: Հետաքրքրական է այն փաստը, որ կոմիտեի բոլոր անդամները , բացառությամբ Քարդաշյանի, ամեիկացիներ էին:

Կոմիտեի անդամներ դարձան ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործիչներ. 72 սենատորներ և Եվրոպայում գտնվող 9 ներկայացուցիչներ, այդ թվում Ջեյմս Ջերարը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գլխավոր խորհրդական Չառլզ Էվանս Հյուզը: Կարճ ժամանակում կազմակերպությունը ներկայացուցչություններ բացեց եկրի 22 նահանգներում, որոնք ակտիվ աշխատանք էին տանում Հայաստանի անկախության ճանաչման համար: Հենց նույն ժամանակաշրջանում Ամերիկյան կոմիտեին հաջողվեց հասնել նրան, որ երկրի 24 նահանգներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Նույն աշխատանքներն էին տարվում նաև 1916 թվականին:

Թիվ 12 որոշման մեջ, ընդունված փետրվարի 9-ին, ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց.

«Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին`օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և անպատմելի տառապանք»:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նպաստեց Մերձավորարևելյան օգնություն կազմակերպության ստեղծմանը, որը 1915-1930 թթ. օգնում էր ցեղասպանությունից փրկվածներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ցեղասպանություն, Վուդրո Վիլսոն, Վահան Քարդաշյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon