«168 ժամ». Պարզապես ռուսական գործոնն անհանգստացնող է
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram 110190189022 Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Օրերս Երևանում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նշել էր, որ Մաքսային կարգավորման վերաբերյալ 2011թ. ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը թույլ կտա ՀՀ-ից ապրանքների համար տարանցիկ ևս մեկ միջանցք բացել: «Մենք մտադիր ենք իրականացնել մեր պարտավորությունները: Շատ կարևոր է լինելու եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը՝ Շվեյցարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման հանդիպում տեղի կունենա փետրվարին Ժնևում»,- ասել էր Գ.Կարասինը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ տարածաշրջանում խնդիրներ կան, առկա են մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ, կա Հարավային Օսիայի խնդիր, որտեղով պետք է անցնի միջանցքը: «Սա նուրբ հարց է, որը մենք կքննարկենք»,- նշել էր Գ.Կարասինը:
Ուշագրավն այն է, որ, թեև կողմերն այս համաձայնագրով որոշել, են զերծ մնալ քաղաքական դիսկուրսից Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի շուրջ, «Կոմերսանտի» հոդվածում անանուն ռուս պաշտոնյան ակնարկում է, թե որն է այս համաձայնագրի գլխավոր նպատակներից մեկը, ինչը լուրջ քաղաքական խնդիր է Վրաստանի համար. «Ըստ էության, համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Վրաստանին հարկադրում են Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել որպես ինքնուրույն մաքսային տարածքներ»: Նրա խոսքով՝ համաձայնագրի գլխավոր իմաստն այն է. որ 2008 թվականից հետո «Վրաստանի նոր մաքսային սահմանները գծված են»: Սակայն վրացական կողմը նման մեկնաբանությանը կտրականապես համաձայն չէ: «Սկզբունքորեն սխալ է հարցն այս կերպ դնելը: Սա նշանակում է թեման նախօրոք փակուղի մտցնել: Մենք քաղաքական բանավեճի մեջ չենք մտնում և ամեն կերպ սուր անկյունները շրջանցում ենք»,- նույն լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել տրանսպորտային ուղիներից Աբխազիայով և Հարավային Օսիայով Ռուսաստանից ապրանքների ներկրման համար, որը մեծ դժգոհության պատճառ էր դարձել վրացական հասարակությունում և ընդդիմության շարքերում:
«168 ժամի» հետ զրույցում վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ համաձայնագրի վերջնականացումն արհեստականորեն ձգձգվում էր Մոսկվայի կողմից Թբիլիսիի, ինչպես նաև օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանություններից հավելյալ դիվիդենտներ քաղելու, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի անուղղակիորեն Թբիլիսին Աբխազիան և Հարավային Օսիան առանձին մաքսային գոտիներ ճանաչի՝ դրանով իսկ ընդունելով անկախությունը: Ըստ նրա սա, իհարկե, անընդունելի է Վրաստանի հասարակության և մի շարք քաղաքական շրջանակների համար, ուստի այս համագործակցությունը պետք է շատ ավելի թափանցիկ դառնա հասարակության համար, քանի որ միայն ակնարկն առ այն, որ համաձայնագրի նպատակը Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բեռնափոխադրումների վերահսկողությունն է, չի բավարարում հասարակությանը, և անհիմն ենթադրություններից խուսափելու համար այս ամենն ավելի թափանցիկ պետք է լինի:
«Իհարկե, կոմիտեի առաջին եռակողմ նիստը, եթե մանրամասներ հաղորդվի, կհստակեցնի այն հարցը, թե երբ կսկսի շվեյցարական ընկերությունը մոնիտորինգը, և ինչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի համար: Սա նուրբ քաղաքական խնդիր է Վրաստանի համար, քաղաքական ազդեցության ընդլայնման փորձ ՌԴ-ի համար, ուստի Վրաստանի իշխանություններից է պահանջվում զգոնություն, որպեսզի այս ցավոտ թեման և Վրաստանի ազգային շահերը չստորադասվեն չգիտակցված սխալի արդյունքում: Այն, որ Վրաստանի ներկայացուցիչը խոսում է ճանապարհներն ավտոմատ բացելու պարտավորության բացակայության մասին, նշանակում է, որ շատ քաղաքական հարցեր դեռ կարգավորված չեն, և քննարկումները կշարունակվեն: Անձամբ գտնում եմ, որ սա միայն մեկ կամ երկու նիստով հանգուցալուծվող հարց չէ, քանի որ հարմար պահի ռուսական կողմը ցանկանալու է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հարցը փաթաթել Թբիլիսիի վրա, որն անընդունելի է, և վստահ եմ, որ դա վրաց իշխանությունները հասկանում են: Այնպես որ, Հայաստանի համար այլընտրանքի հնարավորություն կա, բայց ըստ իմ այն մշուշոտ է»,- ասաց Ցինցաձեն:
Իր հերթին մեկ այլ վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին, ասաց, որ Հայաստանի համար տարածաշրջանային առևտրի խորացման և ակտիվացման շատ ավելի լավ կոմբինացիաներ կան, քան այս տարբերակն է, որով խորանալու է ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ թե այդ ամենից ինչ են ստանալու մյուս բոլոր կողմերը դեռ ակնհայտ չէ: «Ես բազմիցս նշել եմ, որ Վրաստանը ցանկանում է աջակցել, որպեսզի ՀՀ-ն դուրս գա աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով հայտնված տարածաշրջանային շրջափակումից, կամ դրա ազդեցությունը թուլանա: Վստահաբար նման այլընտրանքը հավելյալ հնարավորություն կդառնա ՀՀ-ի համար: Բայց Հայաստանը շատ ավելի լայն հնարավորություններ ունի այլ պրոյեկտներով ակտիվացնելու իր տնտեսությունը, ինչպիսին Իրան-Հայաստան-Վրաստան տարանցման ուղու մասին գաղափարն է և հաղորդագցության այն ուղիները, որոնք այս տարածաշրջանում զարգացնելու ուղղությամբ միջոցներ է ներդնելու Եվրոպական միությունը: Այդ մասին արդեն հայտարարվել է՝ և Վրաստանում, և ՀՀ-ում ԵՄ-ն մեծ գումարներ է ներդնելու հաղորդակցության ուղիները զարգացնելու և նոր ուղիներ բացելու համար: Ֆինանսական նոր հատկացումները հենց այդ ծրագրերի համար են հատկացված: Ուստի Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը պետք է իրականացնեն այդ ամենը, որը դուրս կբերի տարածաշրջանը ՌԴ-ի ազդեցությունից: Սակայն այս ուղիները ևս կարող են օգտակար լինել տարածաշրջանին, պարզապես ռուսական գործոնն անհանգստացնող է»,- ասաց Գոգոլաշվիլին: Նա ևս այն կարծիքին է, որ չնայած մտադրությանը քաղաքական խնդիրները հեռու պահել այս համածայնագրից, քաղաքական բաղադրիչն առկա է ու դեռ զգացնել է տալու:
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում