Գերմանական ավանգարդի կարճ ֆիլմերը


Կազմակերպիչ՝ Filmadaran Film Culture Development NGO և Goethe-Zentrum Eriwan

Փետրվարի 20-ին՝ ժամը 19:30-ին, համեցեք Երևանի «Գյոթե» կենտրոն, որ միասին դիտենք 1920-ականների գերմանական ավանգարդի արտասովոր կարճամետրաժ ֆիլմերը: 

Մուտքն ազատ է:

Ցուցադրությունից առաջ ներածական խոսքով հանդես կգա կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանը:

1920-ականներին, երբ կինոարվեստն արդեն ընկել էր պատմողականության կլիշեների ճիրանները, եղան մարդիկ, ովքեր ամեն կերպ ընդդիմացան այդ համընդհանուր տենդենցին: Նրանք ավանգարդիստներն էին: Գերմանիայում նրանց ամենավառ ներկայացուցիչներն էին Վալթեր Ռութմանը, Հանս Րիխթերը, Վիկինգ Էգելինգը և Օսկար Ֆիշինգերը: Իրենց կարճամետրաժ պոետական ֆիլմերով, որտեղ սյուժեի փոխարեն՝ անտրամաբանական թվացող պատկերային ասոցիացիաներ էին, իսկ դերասանական խաղի փոխարեն՝ գույների ու երկրաչափական ֆորմաների խաղը, նրանք ընդլայնեցին մեր պատկերացումները կինոյի հնարավորությունների մասին և հող պատրաստեցին Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի ու այլ կինոպոետների գալիք գործունեության համար: 

Այլ ցուցադրություններ՝

  • 13/02/2019 – Պանդորայի տուփը, ռեժ.՝ Գեորգ Վիլհելմ Փաբսթ, 1929թ.
  • 27/02/2019 – Բեռլին. մեծ քաղաքի սիմֆոնիան, ռեժ.՝ Վալթեր Ռութման, 1927թ.

Պիտակներ: «Գյոթե» կենտրոն, Goethe-Zentrum Eriwan
06.02.2019, 00:20 | Դիտումներ: | Վարկանիշ: 0.0/0

  Կիսվեք սոցցանցերում

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon